March 21st 2023 archive

Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը: 
    Երբ,անգամ, սուրբ,ավելորդ
  1. Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Քմահաճույք–քիմ+հաճույք

Քաղհան-քաղ+հանել

  1. Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-սանդուղք

բ/ սիրուն-գեղեցիկ

գ/ բղավել-գոռալ

դ/ դաշտ-արահետ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ  

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.  

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: 

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական    

գ/ առավոտյան -գոյական         

դ/  միտք – գոյական

  1. Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:
    Ուրախնալ, մտածել, Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:
    Ուրախնալ, կատակել, մտածել, լրջանալ։
  1. Որ՞ն է տրված  նախադասության ենթական.
    Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:  
  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը:

«Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
    Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ: 

Չար կախարդ ,բարի ոգի

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  
    Ջելսոմինոնը մտածեց, որ կարելի է օգտվել իր ձայնից։
  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի: 
    Որովհետև Ջելսոմինոնը կարող էր իր ձայնով տանձերը ծառից թափել։
  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը: 

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը, որովհետև նա շատ էր սիրում խոսել։

Վահագն Վիշապաքաղի արձանի մասին

«Վահագն Վիշապաքաղը» Երևան քաղաքի ամենահայտնի հուշարձաններից է: Արձանը կերտվել է 1964 թ.: 1969 թ. տեղադրել են Լենինի /այժմ` Մաշտոցի/ պողոտայում: 1970-ական թթ. կեսերին որոշ ժամանակ արձանը տեղադրված է եղել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ` Նկարչի տան հարևանությամբ: Այժմ գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկում:

Վահագնը հայկական դիցաբանության մեջ եղել է հաղթանակի, քաջության և ռազմի գերագույն Աստվածը, որոշ ավանդազրույցներում նաև` արեգակի Աստված: Ըստ առասպելաբանության` կենսատու լույսը մարմնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարի և չար ուժերը մարմնավորող վիշապների դեմ, որի համար նրան տրվել է Վիշապաքաղ մականունը: Հայոց Մասիս, Արագած, Արեգունի և այլ բարձր լեռները դիտվել են որպես Վահագնի սրբազան կայաններ: Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Քարքե լեռան լանջին: Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից սրահներում` Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները: Վահագնի հարսնացուն ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկն էր, որի սրահը կոչվել է «Վահագնի սենյակ»: Քրիստոնեության ընդունումից հետո Վահագնի գլխավոր տաճարի տեղում հիմնվել է հայոց առաջին մայր եկեղեցին: Հայոց տոմարում Վահագնի անունով կոչվել է ամսվա 27-րդ օրը:

«Վահագն Վիշապաքաղ» արձանի քանդակագործը Կառլեն Նուրիջանյանն է: Արձանի նյութը կոփածո պղինձ է, քանդակի բարձրութունը 3,5 մ է, քաշը` մոտ 400կգ: