Ուսումնական ճամբար

Երկուշաբթի

Մենք առավոտյան գնացինք խոհանոց գաթա թխլու։ Թխելու ժամանակ մենք պատմեցինք գաթաի մասին նաև գաթաի մեջ դրեցինք ընկույզ և ում կընկներ այն այս տարի բախտավոր կլինի։ Հետո գաթան դրեցինք ջեռոցը թխվելու։Այն շատ համեղ էր ստացվել։

Հետո մեզ հյուր եկավ Միքայելի մայրիկը։ Մենք միասին ամփոփում էինք և պատմում <<Խոսող ձուկը>> բանաստեղտությունը, իսկ հետո սկսեցինք նկարել այն մասը, որը մեզ դուր էր եկել։
Նկարները տարբեր ստացվեցին ու յուրահատուկ, իսկ հետո եկավ ընկեր Սոնան և սովորացրեց մեզ հոլ պտտել։ Այդ օրը ինձ համար շատ հետաքրքիր էր։

Երեքշաբթի

Մենք ընկեր Հայկուհու հետ դիտեցինք <<Սև առջեր>> – ի մասին հաղորդումը անգլերեն լեզվով։ Միասին այն թարգմանեցինք անգլերենից հայերեն, իսկ հետո ընկեր Հայկուհին մեզ ձայնագրեց, որպեսզի այն կցի մուլթֆիլմին։ Մենք <<Սև առջեր>> – ի մասին հաղորդումը սարքեցինք հայերեն լեզվով։
Հետո մեր մոտ եկավ ընկեր Գոհարը և մենք սկսեցինք խմբերով խաղալ շատ հետաքրքիր լեզվական խաղեր ։ Խաղալուց հետո մեր ջոկատը ուղեկցեցին  դեպի գեղարվեստի և քանդակի դպրոց։ Այն գտնվում էր Հյուսիսային դպրոցում։ Այնտեղ մենք կավից պատրաստեցինք տարբեր հետաքրքիր բաներ։ Ես պատրաստել էի սիրուն ծիտիկ։ Այդ օրը ինձ շատ դուր եկավ։

Չորեքշաբթի

Առավոտյան մեզ մոտ եկավ ընկեր Գոհարը և մենք կազմեցինք շատ հետաքրքիր խաղեր մայրենիից։ Իսկ հետո բնատեխնիկական ֆլեշմոբին մենք լեգոներից պատրաստեցինք տարբեր բաներ, սեփական ձեռքով խաղալիքներ: Հետո գնացինք երրորդ դասարանցիներին սովորացնելու խաղալ թաշկինակ և պտտացնել հոլ։ Շատ հետաքրքիր էր սովորեցնել նրանց։

Հինգշաբթի

Մենք ընկեր Հայկուհու հետ նուրից կատարեցինք հավես թարգմանություններ, իսկ հետո մեզ հյուր եկան ավագ դպրոցից երեխաներ և նրանց հետ մենք խաղացինք տարբեր խաղեր։ Հետո գնացինք ընկեր Անուշի մոտ և նա մեզ սովորացրեց ասեղնագործել։ Մենք ասեղնագործում էինք հայկական սիրուն և հետաքրքիր զարգդեր իս հետո այդ ստածածից սարքում էին կախազարդ։

Ինձ շատ դուր եկավ այդ օրը։

Ուրբաթ

Առավոտյան ժամը 10։00 մենք գնացինք հարավային դպրոց։ Այնտեղ սովորողները ներկայացնում էին իրենց պատրաստած թարգմանությունները։ Իսկ հետո, երբ նրանք վերջացրեցին՝ մենք ներկայացրեինք մեր թարգմանությունները։ Շատ հետաքրքիր էր, նաև ես շատ ու շատ նոր բաներ իմացա։ Հետո, երբ մենք վերադարցանք դպրոց, այնտեղ ընկեր Շուշանի հետ կատարեցինք շատ հետքրքիր փորձեր։ Ես իմացա, թեինչպես է կարելի փչել փուչիկը առանց թոքերի։ Ինձ շատ դուր եկավ այդ օրը

Comments are closed.