Գետակի վրա…

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Ուռենին շատ տխուր էր և լաց էր լինում։

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։

Երիտասարդ ուրախ մարդուն։

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Բանաստեղտությունը ուրախ էր և հետաքրքիր նաև գունավոր։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Ալիսան հայտնվեց կախարդական երազ աշխարհում։

Գետակի ուրախ ջրերի մեջ լողում են փոքրիկ ձկներ։

Մեր բակում աճում է մի լացող ուռենի։

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Այդ բանաստեղտությունը ինձ հիշացրեց, թե ինչպես էի ես փոքր ժամանակ խաղում ջրերի մեջ և ինչքան ուրախ ու հետաքրքիր ժամանակ էինք անցկացնում։ Եվ այդ բանաստեղտությունը ինձ շատ դուր եկավ։

Comments are closed.