Ուսումնական գարուն նախագի

ԱՄԵՆԱՏԽՈՒՐ ԵՎ ԱՄԵՆԱՈՒՐԱԽ ՔԱՌՍՈՒՆՈՏՆՈՒԿԸ

Ստեղծագործության գլխավոր հերոսը Ճուկուլուն էր՝ քառասունոտնուկը: Նա շատ էր սիրում բանաստեղծություններ հորինել և տխրում էր, երբ նրա բանաստեղծությունները չէին հասկանում: Մի օր էլ նրան զատիկը  հեռագիր բերեց Կուկուլույից: Կուկուլուն Ճուկուլույի ընկերուհին էր, բայց իրականում Կուկուլուն անուն չուներ պարզապես Ճուկուլուն էր մտքում  նրան այդպես անվանում: Կուկուլուն նրան հրավիրուն էր ծննդյան տոնին 7-րդ բացատ:

Ճուկուլուն շատ ուրախացավ և որոշեց իրեն կոշիկներ գնել, բայց խանութում միանման քսան զույգ չգտվեց և նա ստիպված գնեց տարբեր գույնի ու ձևի կոշիկներ և ճանափարհ ընկավ Կուկուլույի մոտ: Նա երկար չէր տխրում և գիտեր, որ տխրությունները միայն վախկոտների ու ծույլերի մոտ է երկար մնում: Ճակուլուն փորձում էր ճանապարհին բոլորին օգնել, բայց, երբ օգնեց ճանճի , նա կորցրեց մի կոշիկը ու նորից տխրեց, սակայն ուրախ էր, որ օգնեց նրան ու նորից շարունակեց ճանապարհը: Նա որոշել էր Կուկուլույին բանաստեղծություն նվիրել ու անընդհատ փորձում էր հորինել, բայց մտքին  բան չէր գալիս: Ճուկուլուն հավատում էր , որ կկարողանա հորինել, երբ կհասնի 7-րդ բացատ:

Ճանապարհին նա նորից ընկնում է փորձանքի մեջ: Քնած ժամանակ երազում  նրա մոտ գալիս է հրեշտակը ու նրանք երկար զրուցում էին, բայց այդ ժամանակ մարմինը սահում է ներքև և հայտնվում առվակի մեջ ու ջուրը տանում է նրա կոշիկը: Ճուկուլուն նորից տխրում է: Նրան միշտ հետևում էր փորձանքը , սակայն Ճուկուլուն երկար չէր տխրում ու շարունակում ճանաճարհը:

Մի անգամ էլ նա հայտվեց պարահանդեսում: Նա շատ էր սիրում պարել, բայց ոտքերը խառնվում էին ու նա չէր կարողանում պարել: Պարելու ցանկությունը նրա երազանքն էր և նա չդիմանալով  մոծակին հրավիրեց պարելու: Նա գրկեց նրան քառասուն ոտիկներով միանգամից, որից հետո մոծակը անշնչացած ընկավ: Նա նորից հայտնվեց փորձանքի մեջ: Չարացած մոծակները սկսցին հետապնդել Ճուկուլույին ու նա  կոշիկներով հարվածում էր նրանց, որպեսզի պախնի: Նա թաքնվեծ տերևի տակ և անխելք մոծակները ապարդյուն հեռացան, ինչպես նաև փորձանքը:

Փախնելու ժամանակ նա նորից կորցրեց մի քանի զույգ կոշիկ, բայց չհուսահատվելով շարունակեց ճանապարհը բանաստեղծություններ հորինելով: Նա զատիկների դպրոց այցելեց ու օգնեց ուսուսչուհուն դաս անցկացնել: Աշակերտները մեծ ուրախությամբ հաշվում էին Ճուկուլույի ոտքերը: Ճուկուլույին մնում էր անցնել ձորը և նա կհայտվեր Կուկուկույի մոտ: Սակայն նա կորցնում է բոլոր կոշիկները ձորում ու նորից չի հուսահատվում և փորձանքը ինքն է ընկնում ձորը: Ճուկուլուն քնում է մտածելով , որ ուշացել է արդեն, բայց անսպասելի լսելով պահապան հրեշտակի ձայնը արդնանում է: Երկնքից իջաց հրեշտակները նրան հասցրեցին Կուկուլույի մոտ և նրանք երջանիկ միասին պարեցին:

Նա այդպես էլ չհորինեց բանաստեղծությունը ու հասկացավ, որ իսկական ընկերությունը ու սիրելը առանց բառերի հասկանալի է:

Ես խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին կարդալ այս ստեղծագործությունը, որպեսզի սովորեն հաղթահարել դժվարությունները, լինեն բարի ու ընկերասեր:

Comments are closed.