Բայի ժամանակները

262. Կետերի փոխարեն գրի՛ր ժամանակ ցույց տվող շատ դարեր առաջհիմավերջերսգալիք դարում բառերից ու բառակապակցություններից մեկը:

            Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) հիմա խմելու մաքուր ջրից չեն օգտվում:
            Հիմալայներում վերջերս հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային           մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:
            Գիտնականներն ասում են, որ գալիք դարում երկրի վրա կլիմայական զգալի   փոփոխություններ են լինելու:
             շատ դարեր առաջ, աշխարհում մի հետաքրքիր արվեստագետ էր ապրում:

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

            Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: — Հիմա:

                       Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ:-Հիմա։   
         Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու:-Շուտով։ 
          Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ:-Շուտով։  

          Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում:-Առաջ։ 

           Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝

         «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ:

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք,             գտնում են: – հիմա
            Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք: — անցյալ
            Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք,     գտնեն: – ապագա

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

            Բայն ունի երեք ժամանակ՝ Անցյալ, ներկա և ապագա:

Անցածի ամրապնդում

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞,   ո՞ր)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ   և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին   գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
            Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով  երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

337. Նախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում: Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձիր բացատրե:

            Սուրդ կամ վահանդ նվիրիր տղային:
            Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:
            Քամին ու ալիքը ընկերներ են:
            Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էր  անպատմելի աղմուկ՝ վնգստոց, կաղկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու   ճիչեր:
            Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին
 ու ես գնում ենք մի վանդակից մյուսի մոտ,  տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:

վահանդ-ի՞նչ
թռչուներ-ի՞նչեր
շներ-ի՞նչեր
քամի-ի՞նչ
ալիք-ի՞նչ
վնգստոց-ի՞նչ
կաղկանձ- ի՞նչ
խղրտոց-ի՞նչ
փնթփնթոց-ի՞նչ
խռխռոց-ի՞նչ
ճիչեր-ի՞նչեր
մայրս-ո՞վ
քույրս-ո՞վ
Սոֆին-ո՞վ
Ջեկին-ո՞վ
ես-ո՞վ
հաց-ի՞նչ
կաթ-ի՞նչ
միրգ-ի՞նչ
միս-ի՞նչ 

Comments are closed.