Ճամբարի առաջին շաբաթի ամփոփում

Այս շաբաթ շատ հավես անցավ: Մենք  սովորեցինք  ՙ<<PowerPoint>> ծրագրով աշխատել ու հետո մենք էլ գնացինք սովորեցնելու փոքրերին աշխատել PowerPoint –ով :

Ազգագրական փառատոնը շարունակվում է: Այս շաբաթվա ընթացքում մեր կրտսեր ընկերներին սովորեցրինք << Կարնո քոչարի >> և << Բուլուլ >> պարերը:

Բնագիտատեխնիկական ստուգատեսը ևս շարունակվում է: Այս շրջանում անընդհատ բնագիտական հավես փորձեր ենք անում: Այս շաբաթ պատրաստեցինք աղե գունավոր փաթիլներ: Շատ հավես և հետաքրքիր աշխատանք էր:

Ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում մեր մարզական ստուգատեսն էր: Գնացինք Մայր դպրոց և շատ հագեցած , մարզական օր ունեցանք:

Բակային խաղեր էլ ունեցանք և մեր դպրոցի բակում  նկարվեցինք ու խաղացինք:


Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ շատ հավես անցավ, մենք հանդիպում ունեցանք տիկին Մարինեի և քոլեջի ջոկատի հետ։ Նրանց հետ մեր օրն շատ հետաքրքիր անցավ։ Սովորեցինք չարխափան պատրաստել և մեր ավագ ընկերների հետ խաղացինք հետաքրքիր ազգային խաղեր, հետո էլ գնացինք հյուր մեր կրտսեր ընկերների մոտ  և միասին «Ավետիսներ» երգեցինք։

Ուրբաթ օրը նշեցինք մեր սիրելի Ադրիանայի ծննդյան օրը և մրգերից պատրաստեցինք շատ համեղ աղցան:

Այս շաբաթ  ընկեր Շուշանի նախաձեռնությամբ

ամբողջ  դպրոցը կառուցողական հավես խաղեր խաղացին սեղանի, իսկ մեր դասարանը լեգոթատրոն խաղաց՝ և ներկայացրեց «Քեռի Ֆեոդոր»-ը գրքի առաջին գլուխը: Նաև ընկեր Գրետայի և իր ջոկատի սովորեցրած «Quizizz» ծրագիրը մեզ շատ ոգևորեց։ Մեծ հաճույքով «Quizizz» ծրագիրի օգնությամբ կազմեցինք խաղեր և խաղացինք միասին։ 

Comments are closed.