Զորաց Եկեղեցի

Զորաց եկեղեցին իրապես 14-րդ դարի եզակի կառույց է, որի նման երկրորդը չկա Հայաստանում։ Եկեղեցու արևմտյան մուտքը բաց է, չունի ներքին փակ դահլիճ։ Ճարտարապետական առանձնահատկությունը նրանում է, որ բացակայում է ավանդական թաղակապ դահլիճը և գմբեթավոր առաստաղը։ Քայլելով դեպի խորան կտեսնեք վերջինիս արտասովոր բարձրությունը։ Արձանագրությունները փաստում են, որ այն կառուցվել է ձիերին թամբած զինվորների համար։ Այդպես նրանք կարող էին թամբած ստանալ իրենց օրհնությունը նախքան ճակատամարտ մեկնելը։  Առանձնահատուկ է նաև հեծյալ զինվորների՝ բացօթյա հրապարակ-աղոթասրահ մտնելու գաղափարը։

Comments are closed.