Արատեսի վանք

Արատեսի վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Արատես գյուղում: Վանքային համալիրի մասին մատենագրական տեղեկություններ գրեթե չկան` չնայած, որ համալիրը հարուստ է արձանագրություններով: Վանքային համալիրը կազմում են իրար հաջորդաբար կանգնած 4 մեծ և 5 փոքր շինությունները: Ինը շինություններից 3-ը եկեղեցիներ են, որոնց անունները արձանագրություններում նշվում են. Սուրբ Սիոն, Սուրբ Կարապետ և Սուրբ Աստվածածին, բայց արձանագրությունները չեն նշում, թե որ անունը  որ շինությանն է պատկանում: Ըստ պահպանված արձանագրություններից մեկի, վերջին անգամ Վանը վերանորոգվել է XIII դարում` վանքի «նվաստ» առաջնորդ Հայրապետի հովանավորչությամբ:

 Համալիրն ընդհանուր առմամբ թվագրվում է VII-XIII դարերով: Առաջին շինությունները, որ ենթադրվում է, եղել են Սուրբ Սիոն եկեղեցին ու նրա շուրջ գտնվող մատուռները, կառուցվել են VII դարում:

Համալիրի տարածքում, իր հոյակերտ ճարտարապետական հորինվածքով առանձնանում է կրկին խոնարհված վիճակում գտնվող գավիթը, որ կառուցվել է XIII դարում` վանքի առաջնորդ Հայրապետի հովանավորչությամբ, հավանաբար, Նորավանքի վարպետ Սիրանեսի կողմից: 

XIII դարում Սյունյաց Մետրոպոլիտ` նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Նորավանքում իր շուրջն է համախմբում  Սյունյաց հոգևոր թեմը, որոշում է Արատեսը դարձնել եպիսկոպոսական ամառանոց, ինչի շնորհիվ էլ համալիրը բարեկարգվում է` դառնալով XIII-XIV դարերի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկը:

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության ծառայության

Comments are closed.